17 դեկտեմբերի 2012 - 15:03 AMT
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: