17 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT
Լևոն Արոնյանը Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի բլիցում կիսել է 3-5 տեղերը

Պեկինում ընթացող Համաշխարհային ինտելեկտուալ խաղերում ավարտվել են շախմատի բլից պարտիաները:Լևոն Արոնյանը 9-15 տուրերում երեք անգամ հաղթանակ է տարել, երեք անգամ ոչ ոքի է խաղացել և միայն մեկ պարտություն է կրել:

Արոնյանը վաստակել է 9 միավոր և կիսել է 3-5 տեղերը:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 6 միավորով կիսել է 12-14 տեղերը:

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Պեկինում տեղի կունենան կույր շախմատի պարտիաները: