17 դեկտեմբերի 2012 - 15:39 AMT
ԵՏՀ և Հայաստանի կառավարության միջև փոխգործակցության մասին փաստաթուղթը ծրագրվում է ստորագրել 2013-ի սկզբին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջողությամբ փոխգործակցում է Ուկրաինայի և Հայաստանի հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Ներկա պահին պատրաստվում է փաստաթուղթ ԵՏՀ և ՀՀ կառավարության միջև փոխգործակցության մասին: Այն պլանավորվում է ստորագրել գալիք տարվա սկզբին: «Հայաստանի համար երկրի զարգացման եվրոպական վեկտորն ակնհայտ է»,- ասել է Խրիստենկոն:

Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի կեսին Ուկրաինայի կառավարության հետ ստորագրվել են երկու փաստաթղթեր, որոնք սահմանում են այդ երկրների և Մաքսային միության միջև առևտրի և տեխնիկական կարգավորման ոլորտում համակարգված երկխոսությունը: «Ուկրաինայի հետ երկխոսության կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ նա խոշորագույն առևտրատնտեսական գործընկեր է Մաքսային միության բոլոր երկրների համար»,- նշել է Վիկտոր Խրիստենկոն: