17 դեկտեմբերի 2012 - 16:17 AMT
Մեծ Բրիտանիայում թղթադրամները շուտով կփոխարինվեն պլաստիկ բանկնոտներով

Մեծ Բրիտանիայում թղթադրամները շուտով կփոխարինվեն պլաստիկ բանկնոտներով, որոնք ավելի երկարակյաց են, բացի դրանից անջրանցիկ են և դրանք կեղծելն ավելի բարդ է, հաղորդում է Daily Mail-ը:

Սպասվում է, որ պլաստիկ բանկնոտների կիրառման շրջանը կկազմի երեք տարի, սովորական թղթադրամները ծառայում են ընդամենը 6 ամիս: Անգլիայի բանկն արդեն 1 մլրդ ֆունտ արժողությամբ մրցույթ է հայտարարել 2015-ից այդ տեսակի բանկնոտներ տպելու համար:

Պոլիմերային բանկնոտների այլ առավելությունների շարքում է դրանց հիգիենիկ լինելը. նման փողերի վրա ավելի քիչ բակտերիաներ են կուտակվում: Բացի դրանից, դրանք ավելի բարդ է պատռել կամ ճմռթել, ինչը կհեշտացնի առևտրային ավտոմատների հետ աշխատանքը, դրանք ենթակա են վերամշակման: