Իրանի իշխանությունները երկուշաբթի օրը հայտարարել են, որ իրենց հաջողվել է որսալ ևս երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր բացի ScanEagle սարքից, որի առևանգման մասին իրանական կողմը հայտարարել է ավելի վաղ, հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը` մեջբերելով IRNA գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավիի խոսքով, ամերիկյան անօդաչու թռչող սարքերն առգրավվել են մինչև դեկտեմբերի 4-ին Իրանի կողմից ScanEagle-ը որսալը: Ֆադավին նշել է, որ այս սարքի պատճեններն արդեն օգտագործվում են իրանական զինվորականների կողմից, սակայն մանրամասներ չի հաղորդել: