Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ Շարաան հայտարարել է, որ սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկն ի զորու չէ հաղթանակ տանել պատերազմում: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով Al Akhbar լիբանանյան թերթը:
Պաշտոնյայի խոսքով, ընդդիմությունը «չի կարող հավակնել Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի դերին» և նույնիսկ միավորվելով չի կարող լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով:
Միաժամանակ, նա խոստովանել է, որ իշխող «Բաաս» կուսակցությունը չի կարող հասնել փոփոխությունների առանց նոր գործընկերների», իսկ կառավարական զինված ուժերը` հակամարտության լիակատար ավարտին:
Ալ Շարաան նշել է, որ իրավիճակն օրեցօր վատանում է և հակամարտության ռազմական ու քաղաքական լուծումն անհասանելի է դառնում: