17 դեկտեմբերի 2012 - 16:54 AMT
«Մթնշաղ» սագայի վերջին սերիան չի ցուցադրվի Երևանում

«Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում չի կայանա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին կինոթատրոնից, կան ֆիլմը Հայաստան բերելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ, որոնք չեն կարող բարձրաձայնել: Սպասվում էր, որ «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 22-ին, որից հետո ցուցադրությունը հետաձգվել էր մինչև դեկտեմբեր: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը եզրափակում է աղմակահարույց ֆիլմաշարը: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Լոնդոնում: