17 դեկտեմբերի 2012 - 17:16 AMT
Ցուցարարները քարեր են նետել Թունիսի նախագահի ուղղությամբ

Ցուցարարները Սիդի Բուզիդ քաղաքում քարեր են նետել Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի և խորհրդարանի նախագահ Մուստաֆա բեն Ջաֆարի ուղղությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հերթական անկարգություններն են սկսվել Թունիսում, երբ նախագահը ելույթ է ունեցել հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Այդպիսով մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների քաղաքականությունից: Ոչ նախագահը, ոչ խոսնակը չեն տուժել: