17 դեկտեմբերի 2012 - 17:47 AMT
Բժշկական հանձնաժողովը կստուգի Մուբարաքի առողջական վիճակը

Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալլան կարգադրել է հատուկ բուժհանձնաժողով ստեղծել, որը կստուգի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը և կլուծի Տորա բանտից բուժհաստատություն նրա տեղափոխման հարցը, հայտնել են եգիպտական ԶԼՄ-ները:

Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով անհապաղ Մուբարաքին տեղափոխել ռազմական հոսպիտալ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Թալաաթ Աբդալլան նշանակվեց Եգիպտոսի գլխավոր դատախազի պաշտոնում նոյեմբերի 21-ին նախագահ Մուրսիի հատուկ հրամանագրով: