17 դեկտեմբերի 2012 - 17:39 AMT
Մարզերում շարունակական բժշկություն դացընթացին մասնակցել է 330 բժիշկ

Այս տարվա հունիսից մինչև դեկտեմբեր ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «ՀՀ առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի ֆինանսավորմամբ հանրապետության մարզերում կազմակերպվել են «Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ: Այս մասին PanARMNEIAN.Net-ը տեղեկանում է ԱՆ-ից:

«Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների վարումը» և «Մայրական առողջություն՝ մինչբեղմնավորման շրջանի խնամքի, ընտանիքի պլանավորման, անհետաձգելի ծննդօգնության հիմունքներն ու վերարտադրողական առողջության խորհրդատվությունը» թեմաներով դացընթացներին մասնակցել է մարզային 330 բժիշկ:

Ծրագիրն ամփոփվել է ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 10 մարզում, 13 քաղաքում, 18 բժշկական կազմակերպությունում: