17 դեկտեմբերի 2012 - 19:05 AMT
Բենգազիում ոստիկանական բաժանմունքների մոտ երկու պայթյուն է որոտացել են

Երկուշաբթի օրը լիբիական Բենգազի քաղաքում ոստիկանական բաժանմունքների մոտ երկու պայթյուններ են որոտացել: Ահաբեկչությունների արդյունքում ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղելով տեղի իշխանություններին:

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել չարագործին, ով պայթուցիկը նետել էր շինության վրա: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են մի քանի ռումբեր և «մահապարտի գոտի»: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ձերբակալության պահին ահաբեկիչը սպառնում էր պայթեցնել իրեն, սակայն ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց: