17 դեկտեմբերի 2012 - 19:20 AMT
Ռուսաստանի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ կթողարկվեն արծաթե դրամներ

«Սոչի 2014» դրամային ծրագրի շրջանակում Ռուսաստանի բանկը շրջանառության մեջ է դնում 3 ռուբլիանոց արծաթե և 50 ու 100 ռուբլիանոց ոսկե դրամներ, որոնք նվիրված են 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերին:

Դրանք քառակուսի տեսք են ունենալու: 3 և 50 ռուբլիանոց դրամները կթողարկվեն 300 հազար օրինակով: 100 ռուբլիանոց դրամները կթողարկվեն 100 հազար օրինակով: Դրամների վրա լինելու Խաղերի պաշտոնական թալիսմանը` Սպիտակ արջը: Դրամները պատրաստվելու են «առանց հայելային մակերևույթի» որակի: