17 դեկտեմբերի 2012 - 18:53 AMT
Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը հաղթել են Վորոնինի հուշամրցաշարում

Մոսկվայում անցկացվել է սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը:

Սերոբ Սողոմոնյանը և Արթուր Դավթյան շատ լավ են հանդես եկել բոլոր վեց գործիքների վրա և գրավել են երկրորդ տեղը ` առաջ թողնելով Ճապոնիայի զույգին: Իսկ երրորդը ռուս մարմնամարզիկներն էին:

Առանձին գործիքների վրա վարժություններում անգերազանցելի են եղել և առաջին տեղն են գրավելն Հարություն Մերդինյանը (նժույգաթափ ) և Արթուր Թովմասյանը (օղակներ ):

Իսկ14 –ամյա Արսեն Գասպարյանը գրավել է հինգերորդ տեղը: Հայաստանի մարմնամարզիկներին մրցավայր էին ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և սպորտի վարպետ Արթուր Զաքարյանը: