17 դեկտեմբերի 2012 - 19:22 AMT
Անընդմեջ տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը

Այսօր ժամը 18.00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Սպիտակում, Տաշիրում, Արտաշատում, Աշոցքում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում:

Վարդենիսի և Վանաձորի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ, տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից: