17 դեկտեմբերի 2012 - 19:51 AMT
BND. Սիրիական իշխանությունները չեն պատրաստվում քիմիական զենք կիրառել

Սիրիական ռեժիմը ներկայումս չեն պատրաստվում քիմիական զենք կիարռել գրոհայինների խմբավորումների դեմ: Համաձայն BND-ի տվյալների, հետախուզական արբանյակների միջոցով սիրիական արսենալներում ակտիվությունը գրանցած պայմանավորված է անվտանգության միջոցների ընդունման անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը նախորդ շաբաթ կայացած գաղտնի ժողովի ժամանակ քիմիական զենքի սիրիական պահուստները գնահատել է 1000 տոննա:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի: