Կոնեկտիկուտ նահանգում կանցկացվի դպրոցում զանգվածային սպանության զոհերի առաջին հուղարկավարությունը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Առաջինը թաղում են 6-ամյա Նոյ Պոզներին և Ջեկ Պինտոյին, ովքեր այն 20 երեխաների և 6 մեծահասակների թվում էին, որոնք ուրբաթ օրը Նյուպորտ քաղաքում հրաձգության զոհ էին դարձել:
Կիրակի օրը նախագահ Օբաման հայտարարել է, որ եթե երկիրը ցանկանում է ապագայում խուսափել նման ողբերգություններից, ապա Ամերիկան պետք է փոխվի: