17 դեկտեմբերի 2012 - 21:39 AMT
Սիրիայի ՌՕՈւ հարվածները Յարմուկ ճամբարին բեկումնային են Ասադի և Պաղեստինի հարաբերություններում

Սիրիայի ՌՕՈւ-ի ինքնաթիռների կողմից պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի ռմբակոծումը, հնարավոր է, բեկումնային դառնա Սիրիայում պաղեստինցի փախստականների և Ասադի հարաբերություններում, փոխանցում է MIGnews-ը:

Յարմուկի բնակիչներից մեկը New York Times-ին ասել է. «Այսպես են նրանք մեզ պաշտպանում: Երեկվա ընթացքում Ասադը ավելի շատ պաղեստինցիներ է սպանել, քան Իսրայելը Գազայում անցկացրած վերջին օպերացիայի բոլոր օրերի ընթացքում»:

ՀԱՄԱՍ-ը բացահայտորեն խզել է կապերը Ասադի ռեժիմի հետ, իսկ շարժման որոշ ներկայացուցիչներ Սիրիայի տարածքում պայքարում են Սիրիայի ազատ բանակի կողմից: