17 դեկտեմբերի 2012 - 22:03 AMT
Մերկել. Patriot համակրգերը Թուրքիա ուղարկելը պաշտպանական բնույթ է կրում

Patriot համակրգերը թուրք-սիրիական սահման ուղարկելը Սիրիայի վրա հարձակվելու նախապատրաստության ապացույց չէ: Այս մասին հայտարարել է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«Սա պաշտպանական առաքելություն է, խոսքը հարձակման մասին չէ»,-ընդգծել է Մերկելը, նշելով, որ Բեռլինը ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հանդեպ իր գործընկերոջ պարտականություններն է կատարում:

Թուրքիան նոյեմբերի երկրորդ կեսին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով Սիրիայի հետ սահմանին տեղակայել Patriot համակրգերը` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: