18 դեկտեմբերի 2012 - 11:25 AMT
АТР-ն դեմ է US Open-ի եզրափակիչը 3-րդ երկուշաբթի օրն անցկացնելուն

АТР-ն մեկնաբանել է US Open-ի խաղացանկի փոփոխություններն ու մրցանակային ֆոնդերի ավելացումը:

Մենք բարձր ենք գնահատում 2013-ին US Open-ի մրցանակային ֆոնդի ավելացումը: Վերջին ամիսներին АТР-ն և մեր խաղացողները դիմում էին US Open-ի կազմակերպիչներին` խնդրելով ճանաչել թենիսիստների դերը մրցաշարի կոմերցիոն գրավչության հարցում»,-ասվում է հաղորդագրությունում:

Մինչ այդ, Ասսոցիացիան և թենիսիստները հասկացրել են , որ դեմ են, որպեսզի եզրափակիչն անցկացվի 3-րդ երկուշաբթի:

«Համոզված ենք, որ US Open-ում պետք է լինի այնպիսի գրաֆիկ, ինչպես «Մեծ սաղավարտի» մյուս մրցաշարերում»: