18 դեկտեմբերի 2012 - 14:50 AMT
Աշոտ Մանուչարյանը ԲՀԿ որոշման մասին. Սերժ Սարգսյանը կարողացավ լեզու գտնել Ռուսաստանի հետ

Նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու Գագիկ Ծառուկյանի որոշումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը բացատրում է այսպես. «Սերժ Սարգսյանը կարողացավ լեզու գտնել Ռուսաստանի հետ»: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը պատրաստ էր պայքարել ինչ-որ բան փոխելու համար: Չի բացառվում, որ այդ զանգվածը կընտրի ՀՀԿ-ին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժամանակը ցույց կտա»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին,Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ որևէ ուժ կամ անձ այսօր միավորման հնարավորություն չունի, քանի որ հասարակությունն այսօր բզկտված է: