18 դեկտեմբերի 2012 - 17:59 AMT
Պեկին. Լևոն Արոնյանը կույր շախմատի մրցաշարում կիսում է 1-3 տեղերը

Պեկինում շարունակվում են Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը: Դեկտեմբերի 18 և 19-ին անցնում են կույր շախմատի պարտիաները:

Այսօր շախմատիստները չորս տուր են խաղացել: Լևոն Արոնյանը չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և կիսում է 1-3 տեղերը Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) և Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 7-10 տեղերը: Դեկտեմբերի 19-ին տեղի կունենան վերջին երեք պարտիաները: