18 դեկտեմբերի 2012 - 21:37 AMT
ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 4 մարդ

4 մարդ է զոհվել հրաձգության արդյունքում, որը երեքշաբթի օրը անհայտ տղամարդը իրականացրել է բնակելի տանը` Կոլորադո նահանգի Լոնգմոնտ քաղաքից ոչ հեռու, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել են ոստիկանները, տեղի ժամանակով առավոտյան 4-ի շրջանում 911 փրկարար ծառայություն է զանգահարել մի կին, ով հաղորդել է միջադեպի մասին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել է 4 մարդու դի, այդ թվում` մեկ երեխայի: Օրինապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, դեպքի պատճառը կարող էր ընտանեկան վեճը լինել: