19 դեկտեմբերի 2012 - 10:05 AMT
«Ժողովուրդ». Ծառուկյանն անգամ նախընտրական շտաբի ղեկավար էր ընտրել

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսել կատարած հայտնի այցի ժամանակ, երբ մի պահ համաձայնություն էր ձեռք բերվել նրա առաջադրման կապակցությամբ, գրեթե վերջնականապես որոշվել էր նրա նախընտրական շտաբի կազմը, թե ով ինչ ոլորտում է պատասխանատվություն ստանձնելու: «Հստակ որոշվել էր նաև նախընտրական շտաբի պետի անունը: Թերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը ցանկացել էր, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ԲՀԿ-ից, սակայն չհաջողվեց: Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժարվեց այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: