19 դեկտեմբերի 2012 - 16:03 AMT
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: