Մոսկովյան «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոստովանել է, որ Յուրա Մովսիսյանին ձեռք բերելը թույլ է տալիս մտածել, որ հարձակման գիծը համալրված է:
«Սպարտակին» պետք է հենց ասպիսի հարձակվող, քանի որ մենք այդպես ենք խաղում: Նա կենտրոնական հարձակվող է: Նա չի եկել որպես փոխարինող, այլ որպես մրցակից»,-Կարպինի խոսքը փոխանցում է championat.com-ը:
25-ամյա հայ հարձակվողը «Սպարտակի» հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: