18 հունիսի 2005 - 08:02 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Փարիզում հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Պրագյան գործընթացի շրջանակներում անցկացված հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր: