Մինչև 2013-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել ներգրավված միջոցների ծավալը` հասցնելով մինչև 114.3 մլրդ դրամի:
Բացի այդ, մինչև տարեվերջ ծրագրվում է բանկի ընդհանուր ակտիվները հասցնել 137.9 մլրդ դրամի, ընդ որում, վարկային պորտֆելը` մինչև 105.2 մլրդ դրամի:
«Եկամտային ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին մինչև 2013-ի վերջը հարկումն ավելացնել մինչև 4.6 մլն դոլարով, ինչը ենթադրում է ակտիվների եկամտաբերության ցուցանիշների ապահովում»,-ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում:
Մինչև 2012-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է տարեսկզբի համեմատ 21.0 տոկոսով ավելացնել ներգրավվող միջոցների ծավալը: Բացի այդ, մինչև տարեվերջ ծրագրվում է բանկի ընդհանուր ակտիվները ավելացնել 21.6 տոկոսով, ընդ որում, վարկային պորտֆելը կավելանա 20.5 տոկոսով: Եկամտային ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին մինչև ընթացիկ տարվա վերջ հարկումից ստացված եկամուտը հասցնել 4.0 մլն դոլարի: