20 դեկտեմբերի 2012 - 09:41 AMT
Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, այսօր կվերադառնա Երևան: