20 դեկտեմբերի 2012 - 11:04 AMT
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով կտրուկ աճել են վիճակագրական տվյալների հրապարակումից հետո, որոնք արձանագրել են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների նվազում, վկայում են բորսաների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.52 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110.36 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.58 դոլարով` մինչև մեկ բարելի համար 89.51 դոլար:

Նախօերին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ նավթի կոմերցիոն պաշարներն ԱՄՆ-ում մեկ շաբաթում նվազել են 1 մլն բարելով կամ 0.3 տոկոսով` մինչև 371.6 մլն բարել: