20 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT
2012-ի ընթացքում Հայաստանի պետական ռազմական հաստատությունները կապահովեն 9,5 տոկոսով ավելի շահույթ

Հայաստանի պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող հաստատությունների գործունեությունից ստացված շահույթը 2012-ի 8 ամիսների արդյունքներով կազմել է ավելի քան 1 մլրդ 293 մլն դրամ 2011-ի նույն շրջանի 1 մլրդ 204 մլն դրամի համեմատ` ապահովելով 7,4 տոկոս աճ: Այդ մասին դեկտեմբերի 20-ին, վարչապետի հանձնարարությամբ հաշվետվություն ներկայացնելով կառավարության նիստում, հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Ինչպես հաղորդել է Նազարյանը, 2012-ի սեպտեմբեր-դեկտեմբերին ռազմական հաստատությունները պլանավորում են իրականացնել ևս 1 մլրդ 176 մլն դրամի աշխատանք, որի արդյունքում նրանց գործունեության իրագործումից ստացված շահույթը կկազմի 2 մլրդ 380 մլն դրամ կամ 9,5 տոկոսով ավելի անցած տարվա ցուցանիշից:

Ւնչ վերաբերվում է հարկային վճարումներին և պարտադիր սոցիալական վճարներին, ապա հաշվետու շրջանում դրանք կազմել են համապատասխանաբար 199 մլն դրամ և 131 մլն դրամ: