20 դեկտեմբերի 2012 - 12:58 AMT
Ռուսական թատրոնն Ամանորին պատրաստել է «Բժիշկ Այբոլիտ» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի Ամանորի կապակցությամբ ներկայացնելու է հին և սիրված «Բժիշկ Այբոլիտ» հեքիաթը:

«Այս տարի անդրադարձել ենք մի հեքիաթի, որը մեր երկրում մոռացված է, բայց շատ սիրված է եղել ժամանակին: Այսօր շատ ամերիկյան կերպարներ են ներխուժել մեր երեխաների առօրյա, դրա համար էլ ընտրեցի այս գործը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ներկայացման բեմադրիչ Իրա Հարությունյանը:

Նրա խոսքով` Չուկովսկու հեքիաթից մնացել են միայն կերպարները. հին դասական գործի հիման վրա բեմադրել է նորը: Ներկայացման սկզբում լինելու են երգ և պար, հետո հեքիաթ:

Դեկորը, խաղի ոճը լինելու է նորովի: Ներկայացման մեջ դերասաններն ունենալու են նոր հագուստներ: