20 դեկտեմբերի 2012 - 14:44 AMT
ՄԱԿ փորձագետներ. Հակամարտությունը Սիրիայում միջկոնֆեսիոնալ բախումների բնույթ է ստացել

Սիրիայի գծով ՄԱԿ փորձագետների հանձնաժողովը գտնում է, որ հակամարտությունը Սիրիայում միջկոնֆեսիոնալ բախումների բնույթ է ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հակամարտությունը բացահայտ միջկոնֆեսիոնալ բախումների բնույթ է ստացել: Զգալով սպառնալիքն ու վտանգի մեջ հայտնվելով՝ ազգային ու կրոնական փոքրամասնությունները ավելի ակտիվ են հարում հակամարտող կողմերին»,-ասվում է հանձնաժողովի փաստաթղթում, որի ղեկավարն է բրազիլացի Պաուլու Պինեյրունւ:

Ըստ զեկույցի, ընդդիմության կողմից մարտնչող օտարերկրացի գրոհայինների մեծ մասը սունիներ են Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից: Մյուս կողմից, ինչպես նշվում է փաստաթղթում, Լիբանանի շիաների «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է, որ իր ակտիվիստները պայքարում են կառավարական ուժերի շարքերում: Փաստաթղթում ասվում է, որ երկու կողմերի գործողությունները «խախտում են միջազգային իրավունքը»: