20 հունիսի 2005 - 12:13 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼ Է
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից դրական երեւույթ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, դրանով Գերմանիան ճանաչել է իր մեղսակցությունը 1915 թվականի իրադարձություններին, միեւնույն ժամանակ կոչ անելով Թուրքիային ճանաչել իր պատմությունը: Ըստ նրա, անկախ նրանից, թե օգտագործվում է բանաձեւում «ցեղասպանություն» բառը թե ոչ, դա դրական երեւույթ է, ինչպես նաեւ էական առաջխաղացում, քանի որ հայկական հարցը կարող է ընդգրկվել ԵՄ-Թուրքիա երկխոսության օրակարգում: «Բանաձեւում օգտագործվել է հայերի բնաջնջում բառակապակցությունը, որը չի զիջում «ցեղասպանություն» հասկացությանը»,-հայտարարել է նախարարը: Ըստ նրա, գերմանիայի պատգամավորները չեն պարտավորվել սահմանելու 1915 թվականի իրադարձություններրը, եւ այնուհանդերձ բանաձեւի ընդունումը համարձակ քայլ է: