21 դեկտեմբերի 2012 - 09:39 AMT
Ջուլիան Ասսանժ. 2013-ին Wikileaks-ը կշարունակի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը

Ջուլիան Ասսանժը պատրաստ է երկխոսության, որի արդյունքում կարող է դադարեցվել Էկվադորի դեսպանատաը նրա «ինքնակամ ազատազրկումը», սակայն նա մտադիր չէ դադարեցնել գաղտնի փաստաթղթերի հրապարակումը :Այս մասին Wikileaks կազմակերպության հիմնադիրը հայտարերլ է բրիտանական մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցչության պատշգամբից:

Ավստրալացին ընդգծել է, որ Wikileaks-ն ունի դեռևս «միլլիոնից ավելի գաղտնի փաստաթղթեր», որոնք պատրաստվում են հրապարկման և «կվերաբերեն աշխարհի բոլոր երկրներին»:

Նրան լսելու էին եկել մոտ 250 կողմնակիցներ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: