21 դեկտեմբերի 2012 - 10:31 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» փոխանցումներ է իրականացնելու АВЕРС и COINSTAR MONEY TRANSFER համակարգերով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՀՀ ԿԲ կողմից ստացել է AVERS (Ուկրաինա) և COINSTAR MONEY TRANSFER (Անգլիա) համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:

Ինչպես նշվում է բանկի մամուլի հաղորդագրությունում, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «CONTACT», «БЫСТРАЯ ПОЧТА», "UNISTREAM" և "BLIZKO" համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան :

2012թ. ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2011թ. համեմատությամբ այն կազմել է մոտ 42% և 11,736.063 ԱՄՆ դոլարից դարձել 16,634.878 ԱՄՆ դոլար: 2012թ. 10 ամիսների կտրվածքով աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը և 2011թ. 18,950 -ից 2012թ. դարձել 27,006, իսկ փոխանցումների ընդհանուր քանակը կազմում է 38,429 նախորդ տարվա 28235-ի դիմաց: