21 դեկտեմբերի 2012 - 11:16 AMT
Նավթը թանկանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների որոշման ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները նվազում են ուրբաթ օրվա սակարկությունների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների որոշման ֆոնին:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.65 դոլարով կամ 0.59 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 109.55 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98 դոլարով կամ 1.09 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 89.15 դոլար:

ԱՄՆ առևտրի նախարարության վիճակագրության համաձայն, երրորդ եռամսյակի տվյալներով ՀՆԱ իրական աճը կազմել է 3.1 տոկոս: Վերլուծաբանները ենթադրել են 2.8 տոկոս աճ, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը: