21 դեկտեմբերի 2012 - 12:46 AMT
Պուտինը չի ցանկացել պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամլո ասուլիսը, որտեղ յուրաքանչյուր լրագրող ձգտում է իր հարցը տալ աշխարհի ամենամեծ երկրի ղեկավարին, հետաքրքիր դիպվածով նշանավորվեց, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մամլո ասուլիսին մասնակցում էր նաև ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության լրագրողը, նա ևս ցանկանում էր հարց տալ:

Պուտինը, լսելով «Ադրբեջան» բղավոցներն, ասաց. «Դուք երևի Ղարաբաղի մասին եք հարցնելու»: Իսկ լրագրողին այդպես էլ հնարավորություն չտվեցին հնչեցնելու իր հարցը:

Իսկ Պուտինը ներողություն է խնդրել, որ չի կարողացել բոլորին ժամանակ հատկացնել: