Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ում թեստավորում է գործառույթ, որը թույլ է տալիս վճարի դիմաց հաղորդագրություններ ուղարկել օգտագործողի «Մուտքային» բաժին, որը սոցցանցում ընկեր չէ, ասվում է Facebook-ի հաղորդագրությունում:
Facebook-ի գաղտնիության գործող կարգավորիչները թույլ են տալիս օգտագործողներին կարգավորել, թե ով կարող է նրան հաղորդագրություններ ուղարկել` ընկերները, ընկերների ընկերները կամ բոլոր օգտատերերը: Եթե օգտատերը սահմանափակումներ է դնում, ապա անծանոթ օգտագործողների հաղորդագրությունները, ինչպես նաև հնարավոր սպամը կկուտակվեն «Այլ» բաժնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ հաղորդագրություններ ուղարկելու համար վճարելը կարող է լինել առավել արդյունավետ միջոցներից մեկը, որը թույլ կտա խուսափել անցանկալի հաղորդագրություններից և օպտիմալացնել օգտակար հաղորդագրությունների առաքումը»,- նշում է Facebook-ը: