21 դեկտեմբերի 2012 - 16:22 AMT
ՌԴ ԱԳՆ ղեկավար. Սիրիայում ահաբեկիչներին վատ և ընդունելի խմբերի բաժանելը վտանգավոր է

Մոսկվայում վտանգավոր են համարում արևմտյան երկրների տրամաբանությունը, որոնք Սիրիայում ահաբեկիչներին բաժանում են վատ և ընդունելի խմբերի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ընդդիմությունը հրահրում է կառավարությանը, կազմակերպելով ահաբեկչություններ, մարդկանց առևանգելով, կրոնական երանգավորում տալով այս հակամարտությանը, դա շատ վտանգավոր է... ՄԱԿ Անվտանգության խորհրդում մեր գործընկերները հրաժարվում են դատապարտել ահաբեկիչների հարձակումները: Նրանք ասում են, որ ահաբեկչությունը վատ է, բայց միաժամանակ կոչ են անում մեզ ուշադրություն դարձնել Սիրիայում տիրող իրավիճակի և նրա վրա, թե ինչու են մարդիկ հարձակումներ գործում կառավարական զորքերի դեմ: Մեր արևմտյան գործընկերները սկսել են ահաբեկիչների բաժանել վատ և ընդունելի խմբերի: Դա շատ վտանգավոր է»,- ասել է նա RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լավրովը նաև առաջարկել է արևմտյան երկրներին, որոնք ցանկանում են Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը, անմիջականորեն նրան առաջարկել հրաժարվել իշխանությունից: