21 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Սիրիական զորքերը ետ են մղել Համա քաղաքի դեմ ապստամբների գրոհները

Սիրիական զորքերը ետ են մղել Համա քաղաքի դեմ ապստամբների գրոհները, Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս, սակայն Համայի մերձակայքում կատաղի մարտերը շարունակվում են:

Ինչպես հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը, այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի կազմավորումների դեմ ուղղված հարվածները հասցվել են Թել Դաբաղում, Հալիդիում ու Ջանանում:

Հակառակորդը կորուստներ է կրել, ոչնչացվել են ռազմատրանսպորտային միջոցներ և մարտական տեխնիկա:

Դեպի Հալեպ են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ՝ սիրիական հրամանատարությունը ձգտում է պաշտպանել այդ քաղաքի ազատագրված շրջանները: