21 դեկտեմբերի 2012 - 18:33 AMT
Լիբիան ծրագրում է հրապարակել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Լոկերբիի ահաբեկչությանը

Լիբիայի իշխանությունները ծրագրում են հրապարակել փաստաթղթեր, որոնք վերաբերում են շոտլանդական Լոկերբի քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը: Ահաբեկչության զոհ էր դարձել 270 մարդ: Այս մասին դեկտեմբերի 2-ին հաղորդում է BBC News-ը:

Լոկերբի քաղաքի մերձակայքում ահաբեկչությունը տեղի է ունեցել 1988թ դեկտեմբերի 21-ին: Ահաբեկիչները պայթեցրել են Boeing 747-ը, որն իրականացնում էր Լոնդոն-Նյու Յորք չվերթը: Զոհվել էր 259 մարդ, ովքեր գտնվում էին օդանավում, ևս 11-ը զոհվել էին բեկորներից: Զոհերի մեծ մասը ԱՄՆ քաղաքացիներ էին: