21 դեկտեմբերի 2012 - 18:34 AMT
Բաղդադը հաստատել է ֆիննախարարության անվտանգության 9 աշխատակիցների ձերբակալության մասին լուրերը

Իրաքի իշխանությունները հաստատել են ֆինանսների նախարարության պաշտպանական ծառայության 9 աշխատողների ձերբակալության մասին լուրերը, հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ ֆինանսների նախարարության անվտանգության աշխատակիցները, այդ թվում` նրանց ղեկավարը, ձերբակալվել են 2 օր առաջ:

Նախօրեին ֆինանսների նախարար սունի Ռաֆիի ալ-Իսաուին մեղադրել էր Իրաքի վարչապետ շիա Նուրի ալ-Մալիքիին, որ նա հանցակից է իր գերատեսչության աշխատակիցների առևանգմանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: