22 հունիսի 2005 - 08:46 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏՔ Է 19,593 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Վրաստանի պետական պարտքը Հայաստանին կազմում է 19, 593 մլն դոլար: Այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության արտաքին պետական պարտքի դեպարտամենտի հայտարարության մեջ: Ադրբեջանին Վրաստանը պարտք է 16,190 մլն դոլար: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի պարտքերը Հայաստանին եւ Ադրբեջանին համապատասխանում են արտաքին պարտքի վերաձեւակերպման մասին Փարիզյան ակումբի որոշմանը, հաղորդում է «Մեդիամաքքս» գործակալությունը: