22 դեկտեմբերի 2012 - 11:53 AMT
Արգենտինայում անկարգությունների հետևանքով զոհեր կան

Երկու զոհված, տասնյակ վիրավորներ, մոտ 500 ձերբակալվածներ՝ այսպիսին է Արգենտինայում երկօրյա անկարգությունների արդյունքը, որտեղ հակակառավարական ցույցերը վերածվել են խանութների թալանի:

Իշխանությունները պնդում են, որ ոստիկանությունը կապ չունի անկարգությունների երկու մասնակիցների մահվան հետ: Վիրավորվել է առնվազն 18 ոստիկան:

Արգենտինայի իշխանությունները պնդում են, որ անկարգությունների ետևում ընդդիմադիր արհմիությունների առաջնորդներն են կանգնած, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: