22 դեկտեմբերի 2012 - 10:47 AMT
Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը

Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը: Օրակարգում են ՀՀՇ վարչության հաշվետվությունը, համագումարի բանաձևի ընդունումն ու վարչության ընտրությունները: Համագումարին ներկա են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ պատգամավորն Գագիկ Ջյանգիրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և այլք:

Համագումարին 40 կազմակերպություններից ընտրվել է 634 պատվիրակ է: Այս պահին տեղի է ունենում նախագահության քարտուղարության, հաշվիչ, մանդատային, խմբագրական հանձնաժողովների կազմումը: