22 դեկտեմբերի 2012 - 11:59 AMT
Պան Գի Մունը դատապարտել է ՄԱԿ ուղղաթիռի ոչնչացումը Հարավային Սուդանում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ՄԱԿ ուղղաթիռի ոչնչացումը Հարավային Սուդանում, որի հետևանքով 4 ռուսաստանցի օդաչու զոհվեց: Ինչպես հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը, նրա ղեկավարը ցավակցություն է հայտնել ՌԴ և պահանջել է Հարավային Սուդանի իշխանություններից ապագայում բացառել նման դեպքերը:

Նա պահանջել է մանրակրկիտ հետաքննություն տանել և մեղավորներին պատասխանատվության կանչել: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի առավոտյան: