22 դեկտեմբերի 2012 - 12:12 AMT
Մարգարեթ Թեթչերը վիրահատվել է և լավ է զգում իրեն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարեթ Թեթչերը վիրահատվել է՝ հեռացվել է միզապարկում առաջացած նորագոյացությունը:

Ըստ 87-ամյա Թեթչերի ներկայացուչի, նա հիանալի է զգում իրեն վիրահատությունից հետո: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը հիվանդանոցում է, դուրս գրման ժամկետը հայտնի չէ:

Թեթչերը մեկուսի կյանք է վարում և հազվադեպ է լինում հանրային միջոցառումներին, վերջին տարիներին նա մի քանի անգամ հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով: