22 դեկտեմբերի 2012 - 11:38 AMT
ՌԴ-ն ու ԵՄ-ն կոչ են անում Պաղեստինին կառուցողական կերպով օգտագործել նոր կարգավիճակը

Ռուսաստանն ու Եվրամիությունը կոչ են անում Պաղեստինին կառուցողական կերպով օգտագործել ՄԱԿ-ում դիտորդի նոր կարգավիճակը և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են խորացնել տարաձայնություններն Իսրայելի հետ և էլ ավելի դժվարացնել բանակցային գործընթացը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթնի համատեղ հայտարարության մեջ:

Մի շարք նոր իրավունքների հետ մեկտեղ Պաղեստինը կարող է Իսրայելի դեմ բողոքով դիմել Հաագայի Միջազգային դատարան: «ՌԴ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում սահմանային փոփոխությունները մինչ 1967թ., այդ թվում Երուսաղեմի հարցում, բացի այն փոփոխություններից, որ կստանան երկու կողմերի հավանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Մոսկվան ու Բրյուսելը նաև մտահոգված են Հորդանանի Արևմտյան ափին նոր բնակավայրերի կառուցման Իսրայելի մտադրությամբ: