22 դեկտեմբերի 2012 - 11:43 AMT
Կայացել է Հայաստանի ֆուտզալի 2011-2012 մրցաշրջանի պարգևատրման արարողությունը

ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտզալի 2011-2012 մրցաշրջանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվել են Երևանի «Շահումյան» թիմի ֆուտբոլիստներին: Արծաթե մեդալներին են արժանացել «Հրազդան», իսկ բրոնզե մեդալներին՝ «Գյումրի» թիմերի ֆուտբոլիստները:

Առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը հանձնվել է «Հրազդան» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանին: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Շահումյան» թիմի խաղացող Գրիգոր Կապուկրանյանը: