22 դեկտեմբերի 2012 - 12:19 AMT
Պատմաբան. Սերժ Սարգսյանի ՀԱՊԿ-ում արված մեսիջը տեղին էր ու ճիշտ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գևորգ Մելքոնյանը անդադարձավ ՀԱՊԿ խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Ըստ պատմաբանի, Սարգսյանի մեսիջը տեղին էր ու ճիշտ. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ ռազմաքաղաքական միավորման երկրները պարտավոր են պաշտպանել Հայաստանի շահերը: Իսկ հոկտեմբերին կայացած ՄԱԿ-ի նիստի ժամանակ ՀԱՊԿ անդամները փորձում էին աջակցել Ադրբեջանին, իսկ վերջինս էլ բոյկոտում էր Հայաստանի մասնակցությունը»:

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանը պետք է իր դաշնակիցներից պահանջի ոչ թե չեզոքություն, այլ «պետք է անի այնպես, որ այդ երկրները միջազգային ասպարեզում բացահայտ կանգնեն Հայաստանի կողքին»:

Պատմաբանի կարծիքով, ՀԱՊԿ-ն իր անդամ երկրներից որևէ մեկի վրա արտաքին ագրեսիայի և տարածքային ամբողջականության խախտման դեպքում պարտավոր է օգնել:

«Եվ սա ևս զսպում է Ադրբեջանի նկրտումները»,- ասաց նա:

Մելքոնյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ կառույցը պետք է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքական օգնություն ցույց տա Հայաստանին: